Մամուլ

Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում․ Միքայելյանը՝ Փաշինյանին չբարևելու մասին․ Տեսանյութ

Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում․ Միքայելյանը՝ Փաշինյանին չբարևելու մասին։

Երեկ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես ԵՐՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բարևել։

Կադրերում երևում է, որ, երբ Փաշինյանը մոտենում է հարթակին, բոլորը ոտքի են կանգնում և բարևում նրան, սակայն Սասուն Միքայելյանը նստած է մնում, չի մոտենում Փաշինյանին և չի սեղմում նրա ձեռքը: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ իրականությունն այլ է եղել։

Լրագրողների հարցին, թե խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն ասաց. «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։

Կիսվել