Ինչի համար են ավելի շատ զղջում մահացողները
Ինչի համար են ավելի շատ զղջում մահացողները
«Մահացողների ամենատարածված հինգ զղջումները» գրքի հեղինակ Բրոնի Վեն տարիներ շարունակ աշխատել է հիվանդանոցում և խնամել է կյանքի վերջին օրերն ապրող մարդկանց:
Այս ընթացքում նա լսել է շատ զղջումներ և կազմել է հինգ ամենատարածված զղջումների ցանկը:
Դրանք են՝
1. Ես զղջում եմ, որ խիզախություն չեմ ունեցել ապրել այնպես, ինչպես ճիշտ էի համարում, այլ ոչ թե արդարացնել շրջապատողների սպասումները:
2. Ես զղջում եմ, որ շատ եմ աշխատել:
3. Ես զղջում եմ, որ զգացմունքներս արտահայտելու խիզախություն չեմ ունեցել:
4. Ես զղջում եմ, որ կորցրել եմ ընկերներիս հետ կապը:
5. Ես զղջում եմ, որ թույլ չեմ տվել ինձ ավելի երջանիկ լինել: