Ինչի՞ց է «սարսափում» Պուտինը․ ՌԴ նախագահի մտերիմ ընկերը գաղտնիք է բացել
Ինչի՞ց է «սարսափում» Պուտինը․ ՌԴ նախագահի մտերիմ ընկերը գաղտնիք է բացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ է վախենում կորոնավիրուսից և իրեն «պարսպապատել» է արտաքին աշխարհից։ Այդ մասին գերմանական Die Zeit թերթի հետ զրույցում ասել է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության՝ Nord Stream 2-ի տնօրեն Մաթիաս Ուարնիգը, ով համարվում է Ռուսաստանի ղեկավարի մտերիմ ընկերը, – գրում է «Հրապարակը»։
Ըստ գերմանացի գործարարի, Պուտինի՝ կորոնավիրուսով վարակվելու վախն աներևակայելիորեն մեծ է, դրա պատճառով նա մեկուսացնում է իրեն արտաքին աշխարհից. գրեթե ոչ մեկին թույլ չեն տալիս տեսակցել Կրեմլի ղեկավարին և նրա հետ հիմնական շփումը տեղի է ունենում հեռախոսի և տեսազանգերի միջոցով.
«Նա շատ է ջանում ինձ հետ կապ պահպանել։ Ես միակն եմ, ով կարող է նրան ինչ-որ բան ասել»,- ասել է Ուարնիգը։ Միևնույն ժամանակ, Nord Stream 2-ի ղեկավարը որևէ նշան չի տեսել, որ Պուտինը կարող է հիվանդ լինել։
Նրա խոսքով, վերջերս կայացած հանդիպման ժամանակ նա Պուտինին ասել է.
«Դուք չեք կարող հաղթել այս պատերազմում: Այն հաղթողներ չունի», ինչին Կրեմլի ղեկավարը չի առարկել։