Մամուլ

Ինչի՞ց է մահացել 1.5 ամսական երեխան. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ինչի՞ց է մահացել 1.5 ամսական երեխան. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել:

«Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ»։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել 1,5 ամսական աղջիկ։

Ա. Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Կիսվել