Օգտակար

Ինչի՞ց են թմրում ձեռքերը

Ինչի՞ց են թմրում ձեռքերը: Եթե դուք համակարգչի առջեւ երկար ժամանակ եք անցկացնում եւ աշխատում եք ձեռքերով, ձեզ մոտ հավանաբար դիտվել է ձեռքերի եւ մատների թմրածություն, որը դուք արհամարհել եք:

Սակայն պետք չէ այդպես վարվել, ասում է վիրաբույժ-օրթոպեդ Սթիվ Մաշկը, քանի որ ափում այրոցը, ծակոցը եւ քորը ժամանակի ընթացքում կարող են բարգավաճել եւ ավելի ցավոտ դառնալ: Շատ հավանական է, որ ձեզ մոտ դաստակային բունոցի համախտանիշ է կամ կարպալ թունելային համախտանիշ՝ միջային նյարդի ճզմում դաստակի մկանների ջլերի եւ ոսկրերի միջեւ, հաղորդում է Health Cliveleand Clinic-ը:

«Համախտանիշի վաղ նշաններից է առավոտյան ծակոցը ձեռքերում, – ասում է բժիշկ Մաշկը, -Եթե ձեզ մոտ այդպիսի ախտանիշներ են, ապա անհապաղ բժշկի դիմեք»:

Հակառակ դեպքում կարող է ի հայտ գալ դաստակի, բթամատի եւ ցուցամատի ծալման թուլություն, ափային մակերեսի թերզգայունություն:

Դաստակային բունոցը՝ ձեռքի հիմքում նեղ անցում է, որով անցնում են դաստակի նյարդերը եւ ջլերը, այդ թվում նաեւ միջային նյարդը: Միջային նյարդը պատասխանատու է բթամատի, ցուցամատի, միջնամատի եւ մատնեմատի զգացողության համար:

Երբ ջլերը բորբոքված են կամ անցումները նեղանում են ցանկացած այլ պատճառով, ձեր միջային նյարդը ճնշվում է՝ առաջացրելով ցավ եւ թմրածություն ձեռքում, նախադաստակում եւ դաստակում: Դա կարող է տեղի ունենալ հետեւյալ պատճառներով.

Գենետիկորեն՝ որոշ մարդկանց մոտ պարզապես կարող է գենետիկ նախատրամադրվածություն լինել դաստակային բունոցի համախտանիշի նկատմամբ:

dzerqer

Կրկնվող ցնցումներ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ կրկնվող ցնցումները, դաստակի ծալումները եւ բռնվածքները մեծացնում են դաստակային համախտանիշի վտանգը:

Որոշ պայմաններ՝ դրանց են վերաբերվում հղիությունը եւ դաշտանադադարը, որոնք կարող են առաջացնել հեղուկների կուտակում: Շաքարային դիաբետը, ճարպակալումը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները եւ ռեւմատոիդ արթրիտը նույնպես կարող են բերել միջային նյարդի ճնշման:

Վնասվածք. նախադաստակի վնասումները եւ վնասվածքները՝ ինչպիսիք են ձգումը կամ պատռվածքը, կարող են այտուց առաջացնել, իսկ արդյունքում՝ ծակոցներ եւ ցավեր:

Ապրելակերպ՝ ստեղնաշարով աշխատելը, ծալած նախադաստակներով  քնելը, ձեռքի եւ նախադաստակի կրկնվող շարժումների կամ ափերի ճնշման հետ կապված գործողությունները:

Նախքան որեւէ բան ձեռնարկելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Բժիշկ Մաշկն ասում է որ, այնուամենայնիվ, եթե դուք ձեզ առողջ եք համարում եւ պարանոցում ցավեր կամ վնասվածքներ չունեք, կարելի է փորձել նախաձեռնել հետեւյալ քայլերը.

Բեկակալներ կրեք. փորձեք բեկակալներ կրել՝ գիշերը, տեքստ հավաքելիս կամ ձեռքերի հետ կապված այլ գործողություններ կատարելիս  նախադաստակները չեզոք դիրքում պահելու համար:

Փոխեք աշխատանքային միջավայրի պայմանները: Եթե դուք համակարգչի առջեւ եք աշխատում, ապա հոմոզվեք, որ կարող եք ձեռքերը եւ նախադաստակները չեզոք դիրքում պահել:

Ցավազրկող դեղամիջոցներ օգտագործեք. կարող եք առանց դեղատոմսի տրվող ասպիրին, իբուպրոֆեն կամ այլ դեղամիջոցներ ընդունել:

Հետեւեք ձեր առողջությանը: Եթե դուք տառապում եք ճարպակալումով՝ փորձեք մի քանի կիլոգրամ կորցնել, եթե դիաբետ ունեք՝ այն վերահսկման ներքո պահեք: Եվ հեռու մնացեք ծխելուց, քանի որ այն սրում է ախտանիշները, ասում է բժիշկ Մաշկը:

Կիսվել