Ինչե՞ր էին գրում այսօրվա իշխանությունները 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ
Ինչե՞ր էին գրում այսօրվա իշխանությունները 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Հիշու՞մ եք, որ մեզ իշխանավորները ասում էին «Համավարակը պատերազմ է՝ համախմբվեք իշխանության շուրջ»։
Հիշու՞մ եք, որ ապրիլյանի հանձնաժողովը նշեց, որ սպառազինության, սննդի եւ այլ ապրանքների պակաս բանակում չի եղել ու փաստեց, որ «պետք է պարզել այդ ապատեղեկատվույթունը տարածողներին»։
Կարդացե՞լ եք մեր իշխանիկների այս երկու օրերի փաթոսախեղդ գրառումները։
Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները, որ բոլորս տեսնենք ազգային անվտանգության հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքող ընդդիմության եւ ՀՀԿ-ի տարբերությունը։ Մենք մեր բանակին անկախ ներքաղաքական օրակարգից գովում ենք, որովհետեւ ՄԵՐն է, իսկ դուք պահի շահի համար ամեն ինչ ու բոլորին կծախեք։
Սկսենք պատերազմից մի քանի օր հետո իշխանափոխության կոչեր անող ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանից, ապատեղեկատվություն տարածող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից եւ ՄՈՆԱԿՈ-ից ՌԴ նախագահին «ոչմիթիզական» կոչեր անող կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից։
ՀԳ. Մտքներովդ չանցնի հետ գնալ ու ջնջել ստատուսները՝ մինչեւ այս հրապարակումը բոլորը արխիվացված են։
Փառք հայոց բանակին՝ զինվորից մինչեւ սպա։ Ինչպես բազմիցս ասել եմ՝ ցանկացած ծառայած տղա ինձանից ավելի շատ բան է տվել պետությանը»։