ՄամուլՏեսանյութ

«Ինձ ոչ մի տեղից չեն վռնդել»․ Ալեն Սիմոնյանն իր հետ կապված միջադեպի մասին (Տեսանյութ)

«Ինձ ոչ մի տեղից չեն վռնդել»․ Ալեն Սիմոնյանն իր հետ կապված միջադեպի մասին (Տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է համացանցում հայտնված այն տեղեկության մասին, որտեղ նա «Ուրարտու» խանութ է մտել առանց դիմակ և նրան վռնդել են այնտեղից։

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով:

ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չե՞ն բերում: Վաճառողը պատասխանել է՝ շատ լավ բերում են ու, կարծեմ, դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել:

Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, որովհետև խանութի ներսում առանց դիմակի վիճել չի կարելի»:

Տեսանյութը ստորև

Կիսվել