«Ինձ մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն»․ Մարգարիտա Սիմոնյանը կվիրահատվի
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, շուտով պետք է վիրահատվի։
Նա այս մասին ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում՝ չնշելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
«Ես պետք է ճշմարտությունն ասեմ և քաջալերեմ նրանց, ովքեր նույն ճշմարտության միջով են անցնում…Այս շաբաթ ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն։ Վաղը իմ այստեղն են վիրահատելու՝ այս շքանշանի տակ»,- ասել է նա՝ մատնացույց անելով արքայադուստր Օլգայի եկեղեցական շքանշանը, որը նրան օրերս շնորհել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը (Սիմոնյանը հավանաբար նկատի է ունեցել սիրտը):
Նա նաև հիշեցրել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, արդեն 9 ամիս է՝ կոմայի մեջ է։
Ինչպես ասում ենք Ռուսաստանում՝ երբ դժվարություն է լինում, բացեք դարպասները։ Մեր տան դարպասները ոչ միայն չեն կողպվել, այլև, իմ կարծիքով, արդեն քշվել են այս ճակատագրի քամուց»,- հավելել է Սիմոնյանը։