«Ինձ հրավիրել են ոստիկանություն բացատրություն տալու համար». Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
«Ինձ հրավիրել են ոստիկանություն բացատրություն տալու համար». Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Պարզվում է, որ ես մեղադրվում եմ ֆեյսբուքյան իմ էջում մի գրառման համար:
Երբ լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինի աներձագ Հրաչ Հակոբյանը պետք է նշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, ես գրեցի՝ մի աննշան հույս ունեմ, որ այս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:
Գրեցի՝ բայց հաշվի առնելով պիդռ (այսինքն՝ պատեհապաշտ իսլամասեր դառնարյուն ռևոլյուցիոներ) Նիկոլի ճաշակը, էս անտեր երկրում ամեն ինչ հնարավոր է…
Հիմա էս արտահայտության համար ինձ հրավիրել են ոստիկանություն»,- ֆեյսբուքյան եթերում՝ ներկայացնելով, թե ինչ պատճառով են իրեն հրավիրել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Տեսանյութը ստորև