Շոու-բիզնես

Ինձ հիմա պակասում է միայն սեփական ընտանիքը, մնացյալ ամեն բան ես ունեմ. Ռուզան Ավետիքյանն անկեղծացել է

Ինձ հիմա պակասում է միայն սեփական ընտանիքը, մնացյալ ամեն բան ես ունեմ. Ռուզան Ավետիքյանն անկեղծացել է

Տարեդարձի կապակցությամբ՝ երգչուհին անկեղծ զրույց է ունեցել:

«Կեսգիշերին՝ տարեդարձս մեկնարկելուն պես, շնորհավորանքների տեղատարափ սկսվեց, զանգերը դադարեցին միայն 02:30-ին և դարձյալ սկսվեցին առավոտյան:

Երջանիկ եմ, որ այսքան շատ հարազատ մարդկանցով եմ շրջապատված, ովքեր իրենց անկեղծ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով ինձ անմոռանալի էմոցիաներ են հաղորդում»,- պատմեց Ռուզանը՝ նշելով, որ օրը պատրաստվում է շարունակել նշել միևնույն ոգևորությամբ:

Խոսելով տարիքի հետ ձեռք բերած բնավորության նոր գծերի և հատկանիշների մասին՝ երգչուհին անկեղծացավ.

«Տարիքի ընթացքում ավելի զգուշավոր եմ դարձել ինձ մտերիմ մարդկանց ընտրելու հարցում, փորձում եմ ավելի քիչ վստահել, քանի որ իմ կյանքի ընթացքում հասկացել եմ, որ, երբ բոլորին սրտաբաց վստահում ես, հաճախ ես հարվածներ ստանում:

Հիմա հնարավորինս փոքրացրել եմ շփմանս, ընկերներիս շրջանակը:

Միայն շատ հարազատ մարդկանց եմ թույլ տալիս ինձ մոտ լինել»:

Կիսվել