Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին (Տեսանյութ)
Asekose.am-ը գրում է.
Օրեր առաջ «Քաղցած սպասում են» հաղորդումը հյուրընկալվել էր սկանդալային ոճաբան Լիլի Մորտոյին: Թողարկումից հետո այն համացանցում բուռն արձագանք էր գտել, հիմնականում քննադատական խոսքեր էին հնչում Լիլիի հասցեին:
«Տղերք, էլ արդեն մարդ չկա նկարեք: Կարողա՞ երրորդ մասի թիթեռներին էլ ասեք սկսեն ձեր համար սարքեն, սրա նկարները տեսա ինստագրամում, իսկական տռասի թիթեռա, ամոթա, որ էս աղջիկը հայա:
Այ զզվելի, ուղղակի ամոթա որ դու հայ էս։ էլ ոչ մի տեղ չասես էդ մասին»:
Այս և նմանատիպ մեկնաբանութունները գերակշռող էին, ինչի վերաբերյալ էլ Asekose.am-ը զրուցել է Լիլի Մորտոյի հետ:
«Ինձ համար այդ մեկնաբանությունները, ժողովրդի կարծիքն այդքան էլ էական չեն, մանավանդ, որ վատ մեկնաբանություններ են գրում: Սպասելի էր այս ամենը, որովհետև մեր հայ ազգին բնորոշ է, բնականաբար, վատ մեկնաբանությունները պետք է ավելի շատ լինեին, քան հակառակը»:
Իսկ դիտարկմանը, որ շատերը նրան վիրավորական արտահայտություններ էին գրում` օգտագործելով «Ծերեթելի», «Երրորդ մաս» բառերը, Լիլի Մորտոն ասաց.
«Նախ առաջին հերթին ասեմ, որ եթե մարդուն չեն ճանաչում, չեն կարող նման բաներ ասել: Ինձ համար այդ ամենն էական չէ, կարևորը, որ ես գիտեմ, թե ով եմ, մնացածը` ով ինչ ուզում է, թող ասի: Մեր հայերը, եթե մի փոքր արտաքինով աղջիկ են տեսնում, միանգամից իրենց խելքին համապատասխան, իրենց բնորոշմանը համաձայն մեկնաբանություններ են գրում, ինչին այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, ինձ համար այդ ամենը միևնույն է»:
Նյութի աղբյուրը՝ asekose.am