Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ իրենց համար դա անընդունելի է․ Պուտին
Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ իրենց համար դա անընդունելի է․ Պուտին
«Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ իրենց համար դա անընդունելի է»։
Պուտինը պատմել է, որ դեռ մեկ ամիս առաջ համոզել էր Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի համար տարածքային նվազագույն կորուստներով՝ պայմանով, որ քաղաքացիական փախստականները հնարավորություն ունենան Ադրբեջանից վերադառնալ Շուշի՝ խաղաղապահների հսկողությամբ, բայց Փաշինյանը հրաժարվել է։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, առայժմ պահպանվում է ստատուս-քվոն։
«Ամենակարեւորը, որ հաջողվեց անել, արյունահեղությունը դադարեցնել էր»,- ասել է Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին: