«Ինձ համար այս երկրում բաց դռներ չկան». Լուլուն և Ժակը` աշխատանքի նոր առաջարկների բացակայության մասին.
Bravo.am – ը գրում է.
Լուլու և Ժակ հաղորդավարական զույգին մոտ տասը տարի է՝ հեռուստադիտողը տեսնում է էկրաններին: Մինչև վերջերս էլ նրանք գրեթե ամեն օր բարի առավոտ էին մաղթում բոլորին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերից, սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ «Բարև, երկիր» առավոտյան ծրագիրը գնացել է անժամկետ արձակուրդ: Հետևաբար, միառժամանակ եթերում չեն լինելու նաև Ժակը և Լուլուն: Այս նորությունն անսպասելի է եղել վերջիններիս համար. նրանք մինչև վերջին օրը տեղյակ չեն եղել հաղորդման փակվելու մասին:
Լուսինե Բադալյանն ասաց, որ նոր առաջարկ դեռ չի ստացել, և կարծում է՝ իր դեպքում դժվար էլ լինի. «Նախորդ փորձը ցույց տվեց, որ ինձ համար այս երկրում ամեն ինչ ծայրաստիճան բարդ է, ու գրեթե բաց դուռ չկա: Երբ խնդիր եղավ «Կենտրոն» հեռուստաալիքի առավոտյան ծրագրում, կրկին շատ ծանր էր մեր դուրս գալը, որովհետև փոխադարձ մեծ սեր և հարգանք կար անձնակազմի միջև, տարիներ շարունակ համերաշխ աշխատել էինք միասին: Ամեն դեպքում թե՛ ես, և թե՛ Ժակն այն հաղորդավարներից ենք, որոնց հետ, կարող եմ առանց ավելորդ համեստության ասել, դժվար չէ աշխատելը, ամենամեծ սխալներ թույլ տվողներից չենք, ու թվում էր՝ մեզ համար դժվար չի լինի աշխատանք գտնելը: Բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ ինձ համար դա ոչ թե դժվար է, այլ՝ անհնարին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ Bravo.am