ՄամուլՏեսանյութ

Ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի. հանձնվողի էլ մերը… 19-ամյա զինվորը նախընտրել է պայթեցնել իրեն, բայց գերի չընկնել

Ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի. հանձնվողի էլ մերը… 19-ամյա զինվորը նախընտրել է պայթեցնել իրեն, բայց գերի չընկնել

Armlur.am-ը գրում է․ Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորայր Պետրոսյանը:

Մերօրյա հերոսը ծառայության էր անցել Ջաբրայիլում, որտեղ թշնամու դեմ ծանր մարտեր մղելուց հետո տեղափոխվել էր Հադրութ, սակայն Հադրութում վիրավոր 4 ընկերների հետ երկար ժամանակ շրջափակման մեջ է եղել և գիտակցելով որ, հնարավոր է՝ գերի ընկնի, հերթական ծանր մարտերից մեկի ժամանակ ասել է. «Կամանդիր, դու գնա, մենք վիրավոր ենք:

Ես ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի թուրքին: Հանձնվողի էլ մերը..» ու պայթեցրել է նռնակը:

norayr petrosyan

ArmLur.am-ը այցելել է զոհված Նորայրի բնակարան: Հերոսի մայրը՝  տիկին Արուսյակը  մեզ հետ զրույցում արցունքն աչքերին, բայց մեծ հպարտությամբ խոսել է Նորայրի անավրատ երազանքների եւ որդու նկատմամբ անասելի կարոտի մասին:

Իսկ, ահա Նորայրի համակուրսեցիները մեծ ոգեւորությամբ էին հիշում Նորայրի անցկացրած ամեն մի պահը, նրա աշխույժ եւ ճարպիկ կերպարը:

Հավերժ փառք ու պատիվ մերօրյա բոլոր զինվորներին, նրանք զոհվեցին, որ մենք շարունակենք ապրել եւ ժպտալ:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել