Ինձ թույլ չեն տալիս Քոչարյանի նկարով «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել վահանակներին. Մենուա Հարությունյան
Ինձ թույլ չեն տալիս Քոչարյանի նկարով «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել վահանակներին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը։
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ես Նիկոլի նկարը դրել էի «Դե Ֆակտո» ամսագրի շապիկին ու այդ շապիկը փակցրել Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին, իսկ այսօր երբ Նիկոլն ա իշխում, ինձ թույլ չեն տալիս Ռոբերտ Քոչարյանի նկարով նույն «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել՝ Երևանում առկա վահանակների վրա․․․
Նույն «Դե Ֆակտո» ամսագրի շապիկը, որի վրա այլ մարդ է փակցված, թույլ տալիս են վահանակներին տեղադրել, իսկ Նախագահ Քոչարյանի դեպքում թույլ չեն տալիս․․․
Սա է Նիկոլի ժողովրդավարության ու մամուլի ազատության մասին պատկերացումները…
Թե բա՝ ամենաժողովրդավարական… Դու շարքային բռնապետիկ ես Նիկոլ ու քո վերջը բռնապետերին բնորոշ ա լինելու…»։