«Ինձ ընկերներիս մոտ խայտառակ ես անում, գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»․ շատ հուզիչ պատմություն
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով լուսանկարը, մակագրել է հետևյալ կերպ․
«Շատ սիրուն նկար՝ շատ հուզիչ պատմությամբ։ Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է.
«Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»: