Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյան
Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյան
Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրող դատախազը։
«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական եւ պատճառաբանված չէ, ինչի համար վճռաբեկ բողոք կներկայացվի։ Խափանման միջոց կալանքի հիմքերն առկա են՝ նոր հանցանք կատարելը։
Միայն կալանքն է ի զորու սույն փուլում ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Մարտիրոսյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից մեկը՝ Վիգեն Ազատյանը, զանգահարել է Աշոտ Փաշինյանին եւ հորդորել ԶԼՄ-ներով հայտարարել մեջբերում եմ․ «իրենց հետ կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանի»։
Բացի այդ, Աշոտ Փաշինյանին ասել են, որ եթե այս անգամ չի հաջողվել նրան տեղափոխել «Եռաբլուր», մյուս անգամ կտանեն»,- ասաց դատախազը։
Աշոտ Փաշինյանը զերծ մնաց Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցով դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա իրավաբանների գործն է։
«Հաստատում եմ, որ ինձ զանգահարել է Վիգեն Ազատյանը, ով այդ օրը եղել է դատարանի բակում Գայանե Մարտիրոսյանի հետ։ Հաստատում եմ, որ եղել են փորձեր իմ նկատմամբ դիմումս հետ վերցնելու համար»,- նշեց Փաշինյանը։