Ինձ ասում էր՝ ուզում եմ իմը լինես. ինքնավնասման դիմած զինվորը փակագծեր է բացում
Ինձ ասում էր՝ ուզում եմ իմը լինես. ինքնավնասման դիմած զինվորը փակագծեր է բացում
Iravunq․com-ը գրում է․ Օրերս ինքնավնասումով զինվոր է տեղափոխվել Երեւանի կայազորային հոսպիտալ:
«Իրավունք TV»-ի տաղավարում ազատամարտիկ, գրող Նարե Սոսեն սահմռկեցուցիչ մանրամասներ է պատմել տեղի ունեցած դեպքից:
Զինվորը, որի անուն-ազգանունը, դեպքի բովանդակությունից ելնելով, չենք հրապարակում, եղել է «Պատանի երկրապահից», անցնելով զինվորական ծառայության` ստացել է սերժանտի կոչում, մասնակցել է սեպտեմբերյան մարտերին ու փրկել 35 զինվորի կյանք` արժանանալով «Քաջարի զինվոր» մեդալի:
Այդ ժամանակ էլ ստացել է կոնտուզիա, բայց դրանից հետո էլ շարունակել է ծառայությունը: Սակայն, վերջին շաբաթների շոգ եղանակի պատճառով` գլխուղեղային հարվածը զգացնել է տվել եւ ուշաթափություն է ունեցել, որից հետո տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ:
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել հոսպիտալում, նույնիսկ վատ երազում դժվար է պատկերացնել:
Զինվորը մտածել է, որ մի երկու օր կպառկի հոսպիտալում, կկազդուրվի եւ կվերադառնա դիրքեր, մանավանդ, որ զորացրվելուն մնացել են ընդամենը ամիսներ: Մինչդեռ հոսպիտալի տնօրեն Հայկ Հարությունյանից ստացել է, մեղմ ասած, խայտառակ առաջարկ:
Ըստ զինվորի ծնողների` հոսպիտալի տնօրենն ասել է զինվորին, որ ինչպես կանայք, ինքն էլ սիրվելու կարիք ունի տղամարդու կողմից եւ միայն իր հետ կենակցելու գնով զինվորին կուղարկի այնտեղ, ուր ուզում է` կա՛մ տուն, կա՛մ դիրքեր:
Զինվորը դիմադրել է, հոսպտալի տնօրենը սպառնացել, որ մերժելու դեպքում` չի հասնի Երեւան ու կունենա մեծ խնդիրներ…
Երիտասարդ տղային այլ ելք չի մնացել, բացի այն, որ հոսպիտալի բակում ինքնավնասման է դիմել: Նրան ստիպված տեղափոխել են Երեւան ու հիմա դեպքը փորձում են ծածկադմփոց անել:
«Ինձ ասում էր` ուզում եմ իմը լինես, վաղուց ես ուղեղս մտել, ուզում եմ սիրես ինձ: Երեւան չեմ ուղարկի քեզ, որ ինձնից հեռու չլինես: Զորամաս էլ չեմ ուղարկի` մինչեւ դրական պատասխան չտաս:
Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 7-ն այնտեղ եմ եղել: Այս մասին չէի կարող ոչ մեկին ասել, ստիպված ձեռքերս փրթեցի, որ կարծեն, թե հոգեկան հիվանդ եմ, ստիպված բերեն Երեւան, պրծնեմ:
Վերջում էլ ասաց` վերջը նենց արեցիր, որ իրարից հեռու մնանք», – Նարե Սոսեին պատմել է զինվորը, որն ընկերուհի ունի եւ պատրաստվում են ծառայությունը վերջացնելուց հետո` ամուսնանալ:
Իսկ մինչ այդ զինվորի ծնողները չեն պատրաստվում լռել, դիմել են ռազմական ոստիկանություն` մտահոգված լինելով նաեւ մյուս զինվորներով, ովքեր գուցե այդքան կամքի ուժ չունեն իրենց որդու պես, որպեսզի բարձրաձայնեն այս ամենի մասին:
Մանրամասները՝ Իրավունք TV-ի տեսանյութում