Մամուլ

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը վայր է դրել մանդատը

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը վայր է դրել մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այսօր՝ ապրիլի 21-ին, պատգամավորական մանդատը վայր է դրել։

 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

azgayin joxov orinagic

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասվում է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել