Մամուլ

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի մեքենան վնասել են, ապակիները կոտրել

Այսօր՝ հունվարի 21-ին, ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին և վնասել այն. հայտնում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին:

Թե ինչն է եղել մեքենան վնասելու պատճառը՝ պարզ կլինի հետաքննության արդյունքում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուր՝ Shamshyan.com

Կիսվել