Իմ փողերը իմ տնից տանում են, ինձ մեղադրանք են առաջադրում
Իմ փողերը իմ տնից տանում են, ինձ մեղադրանք են առաջադրում
Hraparak.am-ը գրում է․ «Չեմ ուզում վերադառնալ նորից պոլիտիկիային, որովհետեւ ոնց խոսես էլի պոլիտիկային ես վերադառնում, այս հարցով ես կուզեմ մի օր առանձին հարցազրույց տամ, պատրաստվում եմ մեծ մամուլի ասուլիս անեմ։ Միայն մի բան կարող եմ ասել, որ ես ունեմ հարցեր, որոնց պատասխանը չեմ կարողանում ստանամ»։
Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի Էջմիածնի քաղաքապետի գործունեությանը արտակարգ դրության պայմաններում։
Նա ավելացրեց, որ իր հանդեպ վերաբերմունքից ելնելով հավանաբար դադարեցնելու է իր բարեգործական ծրագրերը։
-Ի՞նչ վերաբերմունք։ Քաղաքապետի կողմի՞ց։
-Ընդհանուր։ Զգում եմ լարված վերաբերմունքը իմ հանդեպ թե դատախազների, թե ոստիկանների, թե մյուսների կողմից, տեսնում եմ իմ հանդեպ 24-ժամյա տրամադրվածությունը։ Ինչ-որ ես անում եմ մեր ժողովրդի համար, զգում եմ, որ ավելի են ջղայնանում։
Ուզում են ինձ սարքեն մեղսավոր։ Երեք անգամ հետաձգելով դատը՝ այսօր մեղադրականն էր, բայց թազա հանգամանքներ բերեցին։ Արդեն հոգնել եմ, արդեն ամբողջ գործունեությունս կանգնել է։
-Ձեր դեմ հարուցված քրեական գործի պատճառո՞վ։
-Հա, կանգնած եմ ստեղ ու անհասկանալի։ Պատկերացրեք ինձ դատում են մի բանի համար, որի համար եկել են ինձ սպանեն։ Էդքանով սահմափակվենք։ Մարդիկ վիզ են առել, որ եկել են ինձ սպանեն,դրա համար ինձ դատում են։
-Իշխանությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ, կհաջողի՞ դա իրենց այն ծրագրով, որը ներկայացրել են։
-Ես չգիտեմ՝ ով, ում դեմ է պայքարում, համենայնդեպս ինչ հիմա կատարվում է, ինչ ես իմ մաշկի վրա եմ զգում, դա ոչ մի բաների մեջ չի մտնում։ Ինձանից մի միլիոն երեք հարյուր հազար դոլար փող են գողացել, եկել են, տարել են։ Թուղթն էլ տվել են իմ ձեռը, որ այդ փողերը կվերադարձնեն, ինձ մեղադրանք են առաջադրել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում