«Իմ տղեն էդ քայլին չէր գնա»․ Սարգիս Խաչատրյանի ընտանիքը չի հավատում մահվան պաշտոնական վարկածին
«Իմ տղեն էդ քայլին չէր գնա»․ Սարգիս Խաչատրյանի ընտանիքը չի հավատում մահվան պաշտոնական վարկածին
Հուլիսի 3-ին Սոթքի դիրքերում հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի ընտանիքը չի հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: News.am-ի հետ զրույցում Սարգիսի մայրը՝ Թամարա Գասպարյանն ասաց, որ իր համոզմամբ, որդուն սպանել են:
«Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են այդ քայլին գնալ, կա՛մ էլ անզգուշությունից է եղել: Ինչո՞ւ պիտի իրեն սպաներ: Ո՞ւր է իրենց պատասխանատուն, թո՛ղ գա, դիմացս կանգնի՛, աչքերիս մեջ նայի՛, ասի՛ տղադ իրեն սպանել է»,-ասաց նա:
Մայրը վերջին անգամ հուլիսի 2-ին՝ 19:00-ի սահմանում է զրուցել Սարգիսի հետ. որդին ոչնչից չի բողոքել, տրամադրությունը լավ է եղել: Առավոտյան արդեն ընտանիքը ստացել է մահվան բոթը։