ԺամանցՇոու-բիզնես

Իմ սրտի մի մասը մնաց Երևանում․ Զեմֆիրան տպավորվել է ՀՀ-ով

Երգչուհի Զեմֆիրան երևանյան համերգից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոստովանելով որ Երևանը զարմացրել է իրեն։

«Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն…Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։

Ես հիշում եմ երեք բան՝ երկու տուն մարզադաշտի դիմացի լեռան վրա, որոնք իրենց այրվող պատուհանները փայլեցնում էին ինձ վրա ամբողջ համերգի ընթացքում, անտանելի գեղեցիկ փոխաբերություն և պարզապես տեսարան։

Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց, կարծես, իմ լսարանն է լավագույնը։ Եվ համերգի հաջորդ օրը Արարատը «բացվեց», լեռը տեսանելի դարձավ ամբողջությամբ։ Ասում են, որ ամռանը դա հազվադեպ է պատահում։

Հ.Գ. Ինչո՞ւ ես երբեք այստեղ չեմ եղել»։

hamerg