Իմ պաշտոնավարման ժամանակ Նախիջևանի ուղղությամբ մեկ մետր անգամ հետ չենք եկել․ Արտակ Դավթյան (Տեսանյութ)
Իմ պաշտոնավարման ժամանակ Նախիջևանի ուղղությամբ մեկ մետր անգամ հետ չենք եկել․ Արտակ Դավթյան (Տեսանյութ)
ԳՇ նախկին պետ, ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Արտակ Դավթյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ պատերազմն իրենց համար կանխատեսելի էր:
«Ադրբեջանը մանավանդ վերջին մի քանի տարիներում նպատակաուղղված պատրաստվում էր մարտական գործողությունների վերսկսմանը և, բնական է, մեր Զինված ուժերը նույնպես պատրաստվում էին մարտական գործողությունների»,- ասել է Դավթյանը:
Անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի այն հայտարարությանը, թե դեռևս դեռևս 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում հայկական կողմը զիջել է բավական մեծ տարածություն, Դավթյանն ասել է. «Միայն ասելով չի, միանգամից էդ դեպքում ես էլ հարց տամ. էդ 6 կիլոմետրը ինքը ինչո՞ւ որոշում չկայացրեց, որ մենք գնանք առաջ:
Ես չգիտեմ՝ որտեղից է ինքն այդ թվերը վերցնում, որ ասում է: Իմ պաշտոնավարման ժամանակ մենք Նախիջևանի ուղղությամբ որևէ հենակետ, դիրք 1 մետր անգամ հետ չենք եկել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: