Իմ նկատմամբ ատելության գեներացում է․ Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում իր վերադարձը Զինված ուժեր (Տեսանյութ)
Իմ նկատմամբ ատելության գեներացում է․ Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում իր վերադարձը Զինված ուժեր (Տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի տաղավարում Արծրուն Հովհաննիսյանը խոսեց, թե որտեղ էր պատերազմից հետո:
«Պատերազմից հետո ես ծառայում էի զինված ուժերում: Ունեցել եմ առողջական խնդիրներ, որի համար բուժում եմ ստացել և երկրում, և երկրից դուրս: Դուրս եմ եկել զինված ուժերից, անցել եմ պահեստազոր»,-նշեց
Վերջինս հայտնեց, որ պլանավորել էր ակտիվություն ցուցաբերել աշնանը, բայց սահմանային իրավիճակը ստիպեց ավելի վաղ ակտիվանալ:
Անդրադառնալով Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ կարապետյանի նշանակմանը, Հովհաննիսյանը նշեց․«Պաշտպանության նախարարի հետ ունեմ ծառայողական հարաբերություններ: Բարձր եմ գնահատում Արշակ Կարապետյանի առաջին քայլերը որպես նախարար, գենետիկ հաճույք է»
Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց Զինված ուժեր իր վերադարձը:
Նա անդրադարձավ նաև համացանցում իր դեմ հարձակումներին, նկատելով, որ համացանցում իր դեմ արհեստական հարձակումներ են, իսկ իրականում այլ իրականություն է․ «Որոշ մարդկանց մեղադրանքները իմ հասցեին գլուխս կախ լսում եմ, բայց անամոթաբար գեներացվում են որոշակի մեղադրանքներ»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում