«Իմ միակ ուրախությունս էլ չկա»․ Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը
Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը: Նա 56 տարեկան էր: «Իմ միակ ուրախությունս, իմ Արմեն Գևորգյանս էլ չկա»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա կինը՝ Քնարիկ Սասունյանը:
Տեղեկացնենք, որ վերջին օրերին երաժիշտը Հանրապետական հիվանդանոցում էր, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա: Աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994թ.:
Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում:
2009-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաև դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում: