«Իմ ձախից նստածը կասկածյալ է նշանակել աջից նստածին, ձերբակալել հետևինին»․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ձախից նստածը կասկածյալ է նշանակել աջից նստածին, ձերբակալել հետևինին, ու էս 1.5 տարի է մի քանի ճակատով գրոհում է մեջտեղինին։
Դիմացինն էլ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վոլոդինն է։ Ասում եմ` կարո՞ղ է հետո իր հերթն է»:
Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով: