Իմ Հրաչուկը, իմ գտնված երազը․ Ալբերտ Սաֆարյան
Այս մասին «Կյանքի ուղիներով» հաղորդման ժամանակ պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
«Իմ ձեռքբերումն իմ կինն ա, իմ Հրաչուկը, ում ես երկուս ու կես տարի առաջ գտա, չգիտեմ որտեղից, աշխարհից գտա, պոկեցի բերեցի ու մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք:
Կյանքի ընկեր, ընկերուհի՝ էս դեպքում ընտրելու, գտնելու համար պետք է հաշվի առնես նրա ունակությունները: Ես հիմա ունեմ իմ կողքին մի մարդ, ում հետ կարող եմ կիսվել նաև ստեղծագործական պահով, ինչը շատ կարևոր է: Անկախ նրանից, որ մենք հասկանում ենք իրար կես բառից: Ինքը ժամանակին եղել է արվեստի մեջ, այսօր չկա էդտեղ։
Կինս քանոնահարուհի է ու շատ լավ հասկանում է ինձ, շատ լավ հասկանում է մտքերս:
Դա իհարկե, պետք է, բայց դրա հետ մեկտեղ պետք է լինի խելք, ուղեղ, կանացիություն, կանացի հմտություններ ու ինձ հասկանալու մի պարզ կարողություն, ինչը ունի իմ Հրաչուկը՝ իմ գտնված երազը»,- նշել է Ալբերտ Սաֆարյան։
Տեսանյութը ստորև