Մամուլ

«Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, ու լայվի կնոպկեն սեղմում». Ա. Վանեցյան

«Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, ու լայվի կնոպկեն սեղմում». Ա. Վանեցյան

Անդրադառնալով վարչապետի 2019թ. այն հայտարարությանը, որ նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն ասաց.

«ԱԱԾ-ում ամենօրյա ռեժիմով բազմաթիվ տեղեկություններ են ստացվում ու ձևակերպվում տեղեկանքներով:

Այդ նյութերը, համաձայն գործող հրամանների, ունեն պահպանման ժամկետներ, որից հետո ոչնչացվում են, կան նաև անժամկետ պահվողներ:

Փաշինյան Վանեցյան

Էն, ինչ անհետացել էր, ինչից անհանգստացել էր, ես եմ զեկուցել, ասել՝ կան փաստաթղթեր, որոնք ոչնչացված են:

Եթե ԱԱԾ պետի հետ խոսում ես, պետք չի 5 րոպե հետո մտնես լայվ ու ինչ-որ բան ասես: Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, շուռ էր գալիս, կնոպկեն սեղմում ու ասում՝ սիրելի՛ հայրենակիցներ…

Հետո բացատրեցինք, ասինք՝ մի՛ արա էդ լայվերը, չի կարելի»,- խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասաց Վանեցյանը:

Կիսվել