«Իմ հայրը քաղբանտարկյալ է»․ Մանվել Փարամազյանի դուստրը դիմում է միջազգային կազմակերպություններին (Տեսանյութ)
«Իմ հայրը քաղբանտարկյալ է»․ Մանվել Փարամազյանի դուստրը դիմում է միջազգային կազմակերպություններին (Տեսանյութ)
Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը՝ կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին։
Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից նաև գրել է․
«Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ողջ պատերազմի ընթացքում հայրս գտնվել է առաջնագծում և պայքարել հանուն հայրենիքի:
Սակայն դրա դիմաց, նա ստացավ հատուկ և հակաօրինական կալանք: Ահա, թե ինչ է պատահում այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել հանուն իրենց հայրենիքի և արժանապատվության համար: Պետք է պայքարել հանուն արդարության…»:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում