Մամուլ

«Իմ համար էսօր շատ ավելի կարևոր ա Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարի». Ալեն Սիմոնյան

«Իմ համար էսօր շատ ավելի կարևոր ա Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարի»:

Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում Անդրադառնալով դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանի ձերբակալության նպատակը հասարակությանն Ամուլսարի խնդրից շեղելն էր, Սիմոնյանն ասաց.

«Ժպիտով եմ վերաբերվում դրան: Իմ համար էսօր շատ ավելի կարևոր ա Գագիկ Խաչատրյանի քրգործը, քան՝ Ամուլսարի գործը:

Ամուլսարի հարցը խմբակցության քննարկելիք հարց չէ, դա գտնվում է մասնագիտական ոլորտում: Դա խմբակցության որոշելու հարցը չի, դա կառավարության հարցն է, որը եթե եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք»,- ասաց նա:

Կիսվել