Սպորտ

Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արթուր Ալեքսանյանը։

Արթուր Ալեքսանյանը նշեց, որ միակ մտավախությունն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասվածք ունենալն էր:

«Լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում: Գոտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լավ ճանաչում էի»: 

Անդրադառնալով թուրք և ադրբեջանցի երկրպագուների և թուրք մարզիկի  պահվածքին՝ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով հայկական դրոշին կանգնելուն, մարզիկը նշեց, որ այդ պահվածքը կարևոր չէ:

«Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ հետո ասացին, բայց, եթե նույնիսկ նրանք դեմքով չշրջվեցին դրոշին, հայոց հիմնը լսեցին: 

Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: 

Այնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»,-նշեց Արթուր Ալեքսանյանը՝ տեղեկացնելով որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուներ, նրանց թվում` նաև Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ինչը իրեն ավելի է ոգևորել:

Կիսվել