Մշակույթ

«Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառ»․ Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

«Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառ»։ Այսօր հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։ 

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականին՝ հունվարի 27-ին, Բեյրութում։ Մանսուրյանը հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է:

Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ…

Տիգրան Մանսուրյան

Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»․ Տիգրան Մանսուրյան։

tigran mansuryan
Կիսվել