Մամուլ

«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է». Վահրամ Պողոսյան

«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է». Վահրամ Պողոսյան

«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ նա քիչ առաջ գրառում էր արել, թե «առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»:

Սրանից հետո սոցցանցերում կարծիքներ և պնդումներ սկսեցին շրջանառվել, որ գրառման հեղինակը Արցախի նախագահի խոսնակը չէ, որ նրա էջը կոտրել են:

Շուշի

Նա մասնավորապես գրել էր՝

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո’չ հաջողությունը, ո’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…

Կռվում ենք մինչև վերջ»։

Կիսվել