Իմ զարկի հնարավորությունն ինձնից խլել եք, բայց ատամներով էլ կպաշտպանեմ միասին կերտած արժեքը․ Դավիթ Սանասարյան
Իմ զարկի հնարավորությունն ինձնից խլել եք, բայց ատամներով էլ կպաշտպանեմ միասին կերտած արժեքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սանասարյանը։
«Վտանգավոր աղմուկը շատ է
Վերջին ամիսներին հիմնականում աղմկում են նախորդ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները, նրանք, ովքեր պետք է հիմա կամ բանտում լինեին, կամ՝ վախից ինչ-որ մի ծակում թաքնված։
Հիշեք նրանց հետհեղափոխական շրջանում. վստահ եմ, որ հիշում եք նրանց ծվծվոցը, ծղրտոցը, իսկ հիմա վստահ եմ, որ լսում եք ոհմակի ոռնոցը, տարածքի սահմանազատման ազդարարումը։
Բորենիների ոհմակը շարունակում է տիրապետել լրատվական ու քարոզչական դաշտի մեծ մասին ու դրանով ամեն վայրկյան հարված հասցնում Նոր Հայաստանի հիմքերին։ Իսկ ոչ մի բարեփոխում չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ օդը դիտավորյալ թունավորվում է։
Նրանք խփում են մեր ամենակարևոր ռեսուրսին՝ վստահությանը։ Իսկ մենք դանդաղում ենք, փոխարենը մենք իրար մեջ ենք չեղած հաշիվներ մաքրում։ Էլի մաքրենք տղերք, բայց դրան կա տեղ և ժամանակ։
Ուղիղ 10 օրից սկսվում է իմ դեմ հարուցված շինծու գործի դատավարությունը, ուր իմ փոխարեն պետք է մեղադրյալի աթոռին նստած լիներ Սերժն ու իր ոհմակը, բայց նրանք անցել են հարձակման…
Փոխարենն իմ՝ ձեր պայքարակից ընկերոջ ձեռքերը կապել եք, իմ զարկի հնարավորությունն ինձնից խլել եք, բայց թեկուզ անձեռք, մեկ է, ատամներով էլ կպաշտպանեմ միասին կերտած արժեքը։
Պինդ մնացեք տղերք, Նոր Հայաստանին այլընտրանք չկա, ժողովրդի իշխանությանն այլընտանք չկա..
Սիրում եմ բոլորիդ»։