«Իմ երկու թոռնիկները «պապա» բառը չգիտեն»․ Սրտաճմլիկ դեպք, որը հուզեց բողոքի ցույցի մասնակիցներին (Տեսանյութ)
Բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցավ մի դեպք, որը հուզեց ներկաներից շատերին։ Սարգիս Քլոյանը, ով Մարտի 1-ին կորցրել է իր որդուն, իսկ 2 թոռնիկներին ինքն է մեծացնում, ևս մասնակցում է բողոքին։
Նա լրագրողներին խնդրեց ուշադրությունը սևեռել իր վրա, որպեսզի կարողանա հեռակա կարգով հարց հղել Ռոբերտ Քոչարյանին։ Նրա խոսքերն ուղղակի ճմլեցին մարդկանց, ովքեր համակ ուշադրությամբ լսում էի մարդու խոսքը՝ իր թոռնիկների ցավի մասին։