«Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց». Արթուր Վանեցյան
«Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց». Արթուր Վանեցյան
«Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ պարոն Սասուն Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորով ման գալ, սխալվում է:
Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց ու շփվել հասակակիցների ու ընկերների հետ:
Կողքից թվում ա՝ ռոմանտիկայի մեջ ենք, բայց ոչ, գործ ունենք լուրջ հանցագործությունների բացահայտման հետ ու մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ ամեն քայլի, իսկ այն, ինչ այսօր եղավ, նպատակ կա շեղելու մեզ մեր բռնած ճանապարհից»,- այսօր՝ 11․09․2018 տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։