Իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին․ Արայիկ Հարությունյան
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Ինչպես երեկ հաղորդվել է, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել՝ ՀՀ տարածքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով: Ի լրումն ողջ հայության և ՀՀ ու ԱՀ կառավարությունների հսկայական ջանքերի՝ ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների բազմաթիվ սոցիալական առաջնահերթ խնդիրները:
Ե՛վ այդ կարևոր ֆինանսական աջակցության, և՛, ընդհանրապես, Արցախում իրականացվող հումանիտար լայնածավալ ծրագրերի ու խաղաղապահ առաքելության համար, մեկ անգամ ևս արցախահայության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին»: