Իմ Գևը վերածնվեց, մի կողմս ուրախ է, մյուս կողմս լացում է
Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում այսօր օրհնեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված, հերոս Գևորգ Ջավախյանի 40 օրական եղբորը՝ փոքրիկ Գևորգին։
Հերոսի մայրը՝ Նարինե Ալեքսանյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ հենց այս եկեղեցում է աղոթել և Աստծուն խնդրել, որ որդի ունենա, նորից Գևորգ կանչի․
«Իմ Գևը վերածնվեց, շատ նման է իրեն, թե՛ աչքերը, թե՛ բնավորությունը՝ չհանձնվող, չարաճճի, չքնող։ Մի կողմս ուրախ է, մի կողմս լացում է։ Բայց միայն այն պահը, որ նորից կանչում եմ՝ Գև․․․»։
Փոքրիկ Գևորգը ծնվել է 2024 թվականի հունիսի 6-ին։