Շոու-բիզնես

Իմ արև Արև, ծնունդդ շնորհավոր․ դու միայն առողջ ու երկար ապրիր․ Արև Սանթրոսյանը նշում է ծննդյան տարեդարձը

Այսօր դերասանուհի Արև Սանթրոսյանը նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհուն տարեդարձի առթիվ շնորհավորել են դստրերը՝ դերասանուհիներ Շուշան և Տաթև Ղազարյանները:

Շուշան Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում մայրիկի հետ լուսանկարներ է հրապարակել, որոնց կից հետևյալ գրառումն է արել.

«Մամ, Իմ ազնիվ, բարի, հոգատար մամ…Ծնունդդ շնորհավոր, իմ ուժեղ մամ: Առողջ եղիր, իսկ մնացած ամեն բան անկարևոր է: Սիրում ենք քեզ անսահման ու անպայման մամ»:

Տաթև Ղազարյանը ևս լուսանկար է հրապարակել՝ շնորահավորելով մայրիկի տարեդարձը.

«Իմ արև Արև, ծնունդդ շնորհավոր: Դու միայն առողջ ու երկար ապրիր, կյանքս, մամաս»: