Իմ արած երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա․ Նիկոլ Փաշինյանը ՍՈՒ 30 ինքնաթիռի վերաբերյալ իր խոսքերի մասին (Տեսանյութ)
Իմ արած երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա․ Նիկոլ Փաշինյանը ՍՈՒ 30 ինքնաթիռի վերաբերյալ իր խոսքերի մասին (Տեսանյութ)
«Իմ արված երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա պարզ պատճառով, նախ արձանագրենք՝ «Սու30CM» ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են, բայց այդ զենքն ունի իր ամբողջությունը՝ հրթիռներ և սարքավորումներով, և կարծում եմ՝ակհնայտ է, որ ինքնաթիռի և տարբեր մոտդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն և նույն տեղում չեն լինում, այսինքն՝ անհրաժեշտ է լինում դրանք ոչ թե ամբողջությամբ ձեռք բերել, այլ հատվածական, տարբեր սուբյեկտներից»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց՝ ինքնաթիռները եկել են մայիսին, և այդ ժամանակահատվածում իրականացվել են վարժական թռիչքներ՝ զինանոցում եղած հրթիռներով, բայց ռազմական գործողությունների ժամանակ նրանց օգտագործումը կայացվել է ըստ իրավիճակի, ցավոք սրտի ռազմական գործողությունների ժամանակ հրթիռները չէինք կարողացել ձեռք բերել։
«Ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում են եղել և կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ իրավիճակի:
Այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում և նախկին հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում, ցավոք սրտի պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարներն ու հրթիռները, որոնք հնարավորություն կտային «Սու30CM» գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»,- նշեց նա։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում