Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել․ Արմեն Աշոտյան
Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել։ Արմեն Աշոտյանը Աշխատանքի օրվա առիթով վերհիշել է իր աշխատանքային ուղին և ֆեյսբույքնա էջում գրառում կատարել։
«Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել 9-րդ դասարանում, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել:
Հետո տարբեր առարկաներ եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում` փորձելով և սովորել, և աշխատել:
Հետո` բժշկական համալսարան… Ազգային ժողով… Կառավարություն… Նորից Ազգային Ժողով…. ԼՈՒՅՍ հիմնադրամ…
Ասածս պարզ է` յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլ աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար:
Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր Ժողովուրդ»: