Մամուլ

Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը իրար հետ մի կապեք․ Արթուր Վանեցյան

Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը իրար հետ մի կապեք․ Արթուր Վանեցյան

Կառավարության այսօրվա նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է իր մոր՝  Մարգարիտա Ազարյանի՝ վարչապետի աշխատակազմի Կադրերի վարչության պետի պաշտոնից ազատվելու հարցին։

«Եկե՛ք, այս գործընթացը մի՛ անձնավորեք: Իմ մայրը աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես անգամ եղել եմ դպրոցական: Նա շարունակել է աշխատել, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն:

Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի՛ կապեք, և այդ թեմայով ես այլևս մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ»,- ասել է նա:

Լրագրողները նաև որոշ հարցեր տվեցին վերջերս տեղի ունեցած աղմկոտ մի դեպքի՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կալանավորման վերաբերյալ։ Վանեցյանը նշեց, որ Դավթյանը ձերբակալվել է կաշառք սռանալու պահին, այդ թվում նաև կաշառք տվողը։

Կիսվել