Աշխարհ

Իմամը կործանված ուղղաթիռում մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Իրանի Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, ով գտնվել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռում, աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել։

Այս մասին հայնտել է երկրի ճգնաժամային կառավարման ղեկավար Մոհամմադ Հասան Նամին։

raisi uxxatir 1

«Միայն նրա մարմինն էր մյուս զոհերի համեմատությամբ ֆիզիկական նորմալ վիճակում։ Նա ամենաքիչն էր այրվել, ուստի ավիավթարից հետո ապրել է ևս մեկ ժամ, նույնիսկ հեռախոսով շփվել նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլիի հետ»,- ասել է նա։

Մյուս զոհերի մարմիններն այրվել են։

Կիսվել