ՄամուլՏեսանյութ

«Ի՞նչ տարբերություն՝ թագաժառանգն էր եկել, թե ով, թագավորի տղան էր»․ Գագիկ Ծառուկյան

Թագաժառանգը չի, թագավորի տղան էր ․ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ շարունակելով պնդել, որ իր միջնորդությամբ դրսից ներդրողներ էին եկել, բայց Հայաստանում նրանց հիասթափեցրին։

Դիտարկմանը, որ ԱՄԷ-ի դեսպանատնից հայտնել են՝ որևէ թագաժառանգ Հայաստան չի այցելել, Ծառուկյանն ասաց. «Ի՞նչ տարբերություն՝ թագաժառանգն էր եկել, թե ով։ Թագավորի տղան էր եկել»։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ներդրողների հարցով առաջ քաշած խնդիրներին, որ նրանք ջինսով են այցելել քաղաքապետարան, անընդհատ հեռախոսով են խոսել՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Մենք խոսում ենք խնձորից, իրենք ցույց են տալիս ձմերուկ։ Մարդիկ եկել էին՝ ներդրում անեին երկրում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել