Շոու-բիզնես

«Ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ». Սոֆի Դևոյան

Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Սոֆի Դևոյանը:

«Ամսի 9-ին Պարի պետականը որոշել է ինձ նվիրված հոբելյանական համերգ կազմակերպել, մի քանի համար մենք ենք ներկայացնելու, հետո իրենք են պարելու:

Իմ տարիքում, անկեղծ ասած, չեմ էլ ուզում հոբելյանական համերգներ անել, բայց առաջիկայում համերգների տեղատարափ է լինելու, 1000-ից ավելի երեխա պիտի բեմ բարձրացնեմ Սունդուկյան թատրոնում, մենապարերի համերգներ էլ ունենք»- պատմեց պարուհին:

Անդրադառնալով Կառավարության որոշմանն, ըստ որի՝ Ժողովրդական արտիստի կոչում այլևս չի լինելու, տիկին Դևոյանն արձագանքեց.

Սոֆի Դևոյան

«Ես լիովին համաձայն եմ, ամբողջ աշխարհում նման բան չկա, դա սովետական միությունից է մնացել: Գուցե գտնեն մեկ այլ տարբերակ արտիստին գնահատելու համար, բայց ոչ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում, դա ոչինչ չի տալիս, եթե դու չունես հանդիսատեսի սերը:

Յուրաքնաչյուրին հաճելի է իմանալ, որ քեզ գնահատում են: Մշակույթի նախարարությունը վաղ թե ուշ կգտնի ճիշտ տարբերակ արվեստագետներին գնահատելու համար:

Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այս որոշմանը, ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ, դուք նույնկերպ կվերաբերվեիք ինձ ինչպես վերաբերվում եք: Ավելի կարևոր է, որ իրոք աշխատես քո ազգի, երկրի համար ինչ-որ բան անես: Ես քանի՞ սերունդ եմ կրթել, նրանք միայն պարել չեն սովորել:

Կիսվել