Ազատ խոսք

«Ի՞նչ կարիք կար էդ քաղաքական բոսյակներին պատասխան տալու». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա լավ, մենք էլի գրենք, էլի ծեփենք պատերով, բայց Արարատ Միրզոյան ջան, ի՞նչ կարիք կար էդ քաղաքական բոսյակներին պատասխան տալու, նրանց կերակրատաշտը ևս մեկ-երկու ամիս ավարով լցնելու:

Ինչքան անհայրենիք փտած վարձկան կա զոռով բերում եք առաջին պլան, դե նրանց ուզածն էլ դա է, որ իրենց տերերին ապացուցեն, թե ոնց են խառնում քաղաքական դաշտը, ոնց են զզվանքի ու ատելության չափաբաժինն օրեցօր ավելացնում, ոնց են իրենց զզվելի մանիպուլյացիաներով անում ամեն ինչ այսօրվա իշխանությանը պիտակավորելու համար:

Նրանց դատի տալով, որը որևէ էական կանխարգելիչ արդյունք չի ապահովում, միմիայն ջուր եք խառնում նրանց գերբարձր դոզայով թույնին, իսկ նրանք ավելի մեծ մասշտաբներով այն տարածում, որից տուժում է և շարունակելու է մեծամասամբ տուժել հեղափոխություն արած ժողովուրդը, հավաքվեք իրար գլուխ, մի խելացի բան մտածեք` դրանցից մեկընդմիշտ ազատվելու համար»:

Կիսվել