Ի՞նչ իրավիճակ է «Գոյ» թատրոնի շուրջ․ նոր մանրամասներ
«Գոյ» թատրոնի դահլիճը քանդելուց հետո, քանդում են նաև թատրոնի բեմը։ Այս մասին ArmLur.am լրատվականի հետ զրույցում հայտնել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ ու ռեժիսոր Արթուր Սահակյանը։
Նա նաև հայտնեց, որ դատավարությունը դեռ չի սկսվել, բայց գրեթե երկու տարի է գործը շարունակվում է դատարանում մնալ։
Հիշեցնենք, նախանցած տարի Կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Վերջինիս տնօրինությունը փակել էր «Գոյ» թատրոնի մուտքի դուռը՝ խոչընդոտելով նրանց բնականոն աշխատանքներին։
«Գոյ»-ի պահանջն է՝ գործել որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։
Թատրոնի դերասաններն այդ իրավունքը վերականգնելու համար՝ օրեր շարունակ նստացույց իրականացրեցին թատրոնի մուտքի մոտ, սակայն նրանց բոլոր ջանքերն ապարդյուն եղան։
Թատրոնի դուռն առ այսօր փակ է։