Ի՞նչ է ուզում Ադրբեջանը․ Փաշինյանն անկեղծանում է
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը․ Փաշինյանն անկեղծանում է
Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն։ Դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն։ Այդ հայտարարություններին ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության մենք շատ հստակ հայտարարում ենք, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Տեղի ունեցող հայտարարությունները առաջին հերթին հակասում են հենց ունեցած պայամանավորվածություններին։
Այդ հայտարարությունները ուղիղ խախտում են հենց Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղություն հաստատելու համար:
Բայց հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը»,- հավելեց նա։
Տեսանյութը ստորև