ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ է կատարվում քաղաքապետարանում․ Կարմիրբերետավորները նիստերի դահլիճից ուժով հեռացրին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին

Ավագանու արտահերթ նիստը լարված է անցնում, կարմիրբերետավորները ուժով նիստերի դահլիճից հեռացնում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։

Նշենք, որ նախքան այդ վիճաբանություն և քաշքշուկ էր սկսվել Տիգրան Ավինյանի և ավագանու ընդդիմադիր անդամների միջև. Տիգրան Ավինյանը ոստիկաններին հրահանգել էր Սամվել Հակոբյանին հեռացնել նիստերի դահլիճից։

«Ոստիկանությանը խնդրում եմ մտնել եւ հանել դուրս: Դուրս եկեք, դուրսը շարունակեք: Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, նա չի կարող այսօր մասնակցել նիստին այլեւս»,-ասել էր Ավինյանը։

Կիսվեք էջում